Գեղեցկուհի Միրանդա Քերրը Գերմանիայում ներկայացրել է Escada բույրը

15:37   30 հուլիսի, 2014

Ա՜խ, այս Միրանդա Քերրը։ Մինչ դերասան Օռլանդո Բլումն ու Ջասթին Բիբերն իրենց հարաբերություններն են պարզում, 31-ամյա սուպերմոդելը մեկնել է Մյունխեն՝ ներկայացնելու Escada Joyful բույրը։


Ապրանքանիշի դեմքը դառնալու մասին հայտարարվել էր դեռեւս այս տարվա մարտին։


Երեկ այս միջոցառմանը Միրանդան եկել է կանաչ հագուստով. ծնկից ներքեւ կիսաշրջազգեստով եւ նույն տպագրությունն ունեցող բլուզով։ Բայց հետո մոդելը որոշել է ցուցադրել եւս մեկն ու հագել է կարմիր եւ մարմինն ընդգրկող զգեստ։

 

Աղբյուրը՝  Just Jared



© NEWS.am STYLE