Քայլի Մինոգը Elle UK ամսագրի շապիկին (հունվար 2013)

21:09   5 դեկտեմբերի, 2012

Վերջերս 44-ամյակը բոլորած, սակայն դեռեւս 20-ամյա տեսք ունեցող հայտնի երգչուհի Քայլի Մինոգը Elle UK ամսագրի 2013 թվականի առաջին համարի հեղոսուհին է դարձել։ Հրատարակության հունվարյան թողարկման շապիկին արդեն մի քանի տարի Լոնդոնում ապրող ավստրալացի երգչուհին նման է No Doubt խմբի մեներգչուհի Գվեն Սթեֆանիին. սպիտակ մազերն ու Christopher Kane – ի գարուն-ամառ 2013 հավաքածուից կարճ էֆեկտիվ զգեստն ահագին նպաստել են նմանությանը։

Ըստ Daily Mail -ի, Քայլիին լուսանկարել է Քունեյթ Աքերօղլուն։ Ամսագրի թողարկումը նվիրված է երգչուհու կարիերայի 25-ամյակին։ Դժվար է հավատալ, որ այդքան տարի Մինոգը փայլում է բեմում եւ շարունակում է ուրախացնել երկրպագուներին՝ չկորցնելով կազմավածքը։ Բացի այդ, անցյալ շաբաթվա վերջում նշանակալի տարեթվի պատվին լույս էր տեսել ավստրալացի երգչուհու եւ նորաձեության աշխարհի համագործակցությանը նվիրված գիրքը։ Այս գունագեղ ընտրանին պարունակում է աստղի՝ բեմի վրա առաջատար դիզայներների վառ հագուստով, տարբեր ֆոտոսեսիաների նորաձեւ բազմաթիվ լուսանկարներ, ինչպես նաեւ տեսահոլովակներից կադրեր։



© NEWS.am STYLE