Ներքին հարդարանքի ֆրանսիական ոճը

19:01   4 դեկտեմբերի, 2012

Ներքին հարդարանքի ֆրանսիական ոճ ասելիս որպես կանոն նկատի է առնվում բարոկո, ռոկոկո եւ ամպիր ոճերի պերճաշուք զարդանախշը։ Սակայն աշխարհի շատ դեկորատորներ ընդունում են, որ իրական շքեղությունը բնականի, պատմության ու երանգների մեջ է։ Հյուրասենյակի ձեւավորման մեջ մարմնավորված ֆրանսիական ոճն իսկական գտածո է նրբաճաշակ դասականը գնահատողների համար։ Այս ոճի գլխավոր բաղկացուցիչը բաց երանգներն են, եւ իհարկե, փայտից կամ մետաղից (ձուլածո տարրերով) պատրաստված կահույքը։

Վերջին ժամանակներս առավել մեծ ճանաչում են ձեռք բերել պատի՝ կտորից պաստառները, իսկ այս ոճի հադարանքում դրանք առավել քան տեղին են։ Պաստառներն անհրաժեշտ է ընտրել բաց կրեմագույն երանգի՝ մակերեսին ոսկեգույն, հազիվ նշմարելի նախշերով։ Հմուտ վարպետների ձեռքի շնորհիվ առաստաղը կարելի է վերածել իսկական ու անվիճելի արվեստի գործի։

Հյուրասենյակի կահույքը կարող է համակցված լինել, այսինքն փայտից, բայց մետաղական ձուլածո գալարապատ լրացումներով։

Փափուկ մուգ բեժ գույնի պաստառով, բարձր, փորագրված ոտքերով բազմոց, երկու միանման բազկաթոռ։ Պարտադիր ձուլած ոտիկներով, ապակյա երեսով լրագրասեղանն ավելի քան տեղին կլինի։ Պատերին կարող են կախված լինել նկարներ հետաքրքիր, զանգվածային շրջանակներով, իսկ հատակին՝ բազմոցի պաստառից մի փոքր ավելի մուգ գույնով եւ վառ ոսկեգույն նախշերով կլոր գորգ։
Սենյակին կենդանություն կտան հատակին դրված ընդհանուր գունային գամայի երգանգների ֆոսֆորային սափորները։
Ահա այսպիսի ոչ բարդ մեթոդներով կարելի է առանց ավելորդ ջանքի ստեղծել ֆրանսիական ոճի ցանկացած սենյակ։



© NEWS.am STYLE