2013 թվականի ամանորյա մատնահարդարում (ֆոտո)

21:24   4 դեկտեմբերի, 2012

Անսովոր ձեւավորումն ու թեթեւությունը նորաձեւ մատնահարդարման գլխավոր կողմերն են։ Ամանորյա nail-art –ը պետք է յուրահատուկ տեսք ունենա։ Եղունգների ո՞ր ձեւավորումը 2013 թվական դիմավորելու համար արդիական ու սուպեր նորաձեւ կլինի։

Մանսագետները խորհուրդ են տալիս եղունգների այսպես կոչված լուսնային ձեւավորումը, որը կարելի է լրացնել եւ այլ արտասովոր նկարներով, Ձմեռ պապի, Ձյունանուշի, փաթիլների, տոնածառի եւ այլ պատկերներով։ 

Իսկ եթե բաց հիմքի վրա մանր փայլեր անել, կստացվի ձյան փայլի էֆեկտ։ Այս տարբերակը շատ անսովոր ու նուրբ տեսք կունենա։

2013 թվականը Սեւ ջրային օձի տարի է եւ Նոր տարին դիմավորելու համար շատ արդիական կլինի եղունգի օձակերպ ձեւավորումը։ Օձը նախընտրում է փայլող ու սեւ երանգները։

Եթե այս ամենը շատ բարդ է թվում, կարելի է սովորական ֆրենչ անել, այն լրացնելով ձյան փաթիլով յուրաքանչյուր ձեռքի մեկ-երկու եղունգի վրա։ Բացի այդ հրաշալի կնայվի նաեւ ամանորյա զգեստի գույնի հետ ճիշտ ընտրված միատոն լաքը։



© NEWS.am STYLE