Քիմ Քարդաշյանը՝ սպիտակ բիկինիով

14:36   1 օգոստոսի, 2014

Չնայած ընտանեկան որոշ խնդիրների՝ ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանը հիանալի տրամադրություն ունի։ Նա Instagram-ի իր էջում մի քանի թարմ լուսանկարներ է հրապարակել, որտեղ նա Պունտա-դե-Միտա (Մեքսիկա) լողափին հանգստանում է իր մեկամյա դստեր՝ Նորթի հետ։


Վերջերս նրա եղբոր՝ Ռոբի նախկին ընկերուհին՝ Ադրիեն Բեյոնը, հարցազրույց էր տվել Latina ամսագրին եւ պատմել իր եւ Քիմի եղբոր հարաբերությունների մասին ու հայտնել, որ նա շատ է ցավում, որ չի մասնակցել Keeping up with the Kardashians ռեալիթի-շոուի նկարահանումներին։

Ի պատասխան նրան՝ Քիմն իր միկրոբլոգում գրել էր. «Ինչ ծիծաղել է, ըստ նրա՝ Քարդաշյանների ընտանիքը կործանել է նրա կարիերան, բայց այն փաստը, որ նա հարցազրույց է տվել Latina ամսագրին ու խոսել Քարդաշյանների մասին եւ այն, որ իրեն ճանաչում են մեր միջոցով, նա մոռանում է»։



© NEWS.am STYLE