Եվա Ռիվասն իր նոր տեսահոլովակի մասին (ֆոտո)

12:30   2 օգոստոսի, 2014

Երգչուհի Եվա Ռիվասը շուտով կներկայացնի իր նոր «Վերադարձ» տեսահոլովակը: Վերջինիս նկարահանման աշխատանքներն արդեն ավարտվել են:
Երգի հեղինակը  Աննա Հովներն է, տեսահոլովակի ռեժիսիորը՝ Միհրան Ստեփանյանը, երգը ձայնագրվել է H-studio-ում:

«Երգը սիրո մասին է: Ինչ-որ մեծ աշխատանք չեմ ներկայացնելու: Տեսահալովակը կլինի հասարակ, քանի որ շեշտը դրված է հենց երգի իմաստի վրա: «Վերադարձ» երգի խորհուրդն է, որ մարդիկ չհուսահատվեն եւ ունենալով երկրորդ հնարավուրությունը վերադարձնեն այն, ինչը իրենցն է: Պետք չէ հուսահատվել, պետք է առաջ շարժվել»,- ասաց Եվան:

Երգչուհու խոսքով՝  «Վերադարձ» երգը շատերի համար հարազատ կլինի. «Բոլոր մարդիկ ունեն իրենց կյանքում դժվարին շրջան: Ես նույնպես շատ բաների միջով եմ անցել, որոնց մասին չեմ ցանկանա խոսել, բայց չեմ հուսահատվում եւ  շարունակում եմ առաջ շարժվել: Այս երգը ինչ-որ մեկի ուղղված չէ:  Բայց եթե ես հանդիպեմ մի մարդու ով կհամարի, որ այս երգը իրենն է, ապա թող այդպես լինի (ժպտում է)»:

«Վերադարձ»-ի տեսահոլովակի մի քանի մասերից է բաղկացած, որտեղ երգչուհին հանդես է գալիս տարբեր կերպարներում:

«Տեսահոլովակը ինչ-որ հատուկ սյուժե չունի: Մենք տեսահոլովակում ներկայացնում ենք այն հիմնական բաները, որոնք մարդուն կարող են ժպիտ պարգեւել: Առաջինը աշխարհը, որը  շատ դրական է եւ գեղեցիկ, եթե մենք ուզում ենք ապրենք երջանիկ, ապա պետք է տեսնենք այդ գեղեցկությունը: Բայց մենք հիմնականում աշխարհը դիտում ենք այնպես, ինչպես մենք ենք ցանկանում: Ապա տեսահոլովակում կա երեխա, որը մեր կյանքը լցնում է հետաքրքիր գույներով եւ այլ»,- նշեց Եվան:

Իսկ վերջում երգչուհին բոլորին խորհուրդ տվեց, որ երբեք կանգ չառնեն:

Պատրաստեց՝ Մելինե Տոնոյանը



© NEWS.am STYLE