Կիսամերկ Ռիհանան՝ իր օծանելիքի նոր գովազդում

14:13   2 օգոստոսի, 2014

Ռիհանան, ինչպես համաշխարհային շոու-բիզնեսի շատ աստղեր, մշտապես մեծ գումարներ է ներդնում նորաձեւության կամ օծանելիքի արտադրության բնագավառում։ Ահա օծանելիքի իր  նոր ապրանքանիշի ՝ Rogue Man բույրի գովազդի համար 26-ամյա Ռիահանան նկարահանվել է մի մոդելի հետ, ում անունը դեռեւս չի հրապարակվել։

«Վերջապես սեպտեմբեր ամսին վաճառքում կլինի ROGUE for MEN բույրը. ես այս պահին մի ամբողջ հավերժություն եմ սպասել»,- իր միկրոբլոգում գրել է երգչուհին, ավելացնելով՝ «ի՜նչ հիանալի է այն բուրում»։

Կարելի է հասկանալ, որ այսպես երգչուհին իր էջում բաժանորդագրված 37 միլիոն մարդկանց  «գայթակղում է», որ գնեն այս նոր բույրը։

 

 

Աբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE