Գտնված է կատարյալ տոնածառի բանաձեւը

18:03   4 դեկտեմբերի, 2012

Շեֆիլդի համալսարանի ուսանողները բացահայտել են կատարյալ տոնածառի բանաձեւը։ Ապագա մաթեմատիկոսներ Նիքոլ Ռայթեմն ու Ալեքս Քրեյգը բրիտանական հանրախանութների ցանցի պատվերով հետազոտություն են անցկացրել ամանորյա տոնածառը ճիշտ զարդարելու թեմայով։

Ռայթեմն ու Քրեյգը հաղորդել են, որ բանաձեւ մշակելու համար նրանք ծախսել են մոտ երկու ժամ։ Ուսանողները հույս են հայտնել, որ իրենց աշխատանքի արդյունքները պիտանի կլինեն Ծննդյան տոներին կամ Ամանորին տոնածառ գնել ցանկացողների համար։

Lenta.ru -ն, հղում անելով Metro -ին, հայտնում է, որ 20-ամյա «գիտնականների» հաշվարկների համաձայն տոնածառն արժե զարդարել 37 գնդաձեւ խաղալիքով, իսկ գագաթին հագցնել աստղի կամ հրեշտակի տեսքով զարդ, որի չափը չպետք է գերազանցի տոնածառի բարձրության մեկ տասներորդը։ Ընդ որում հետազոտության հեղինակները նշում են, որ տոնածառի փայլազարդի կատարյալ երկարությունը 920 սանտիմետր է։

Դրասանգազարդի անհրաժեշտ երկարությունը կարելի է հաշվարկել՝ ծառի սանտիմետրով բարձրությունը բազմապատկելով Պի թվով (3,14)։ Օրինակ, 183 սանտիմետր բարձրությամբ ծառի համար անհրաժեշտ կլինի 574 սանտիմետր դրասանգազարդ։



© NEWS.am STYLE