09:00 5 օգոստոսի, 2014Այսօր կարելի էր մի լավ հանգստանալ, բայց ափսոս, որ երեքշաբթի է։ Այսպիսով, ի՞նչ են մեզ հուշում աստղերը։ Այսօր վիճաբանություններ շատ կլինեն, բայց պետք չէ շատ մտածել եւ տարվել դրանցով։
ԽՈՅԵՐ
Այսօր բացառված չէ, որ նյարդային ջղաձգումներ կունենաք։ Պետք է գործի դնեք Ձեր ողջ ուժն ու կարողությունը, քանի որ այսօր սխալվելու հավանականությունը շատ մեծ է։ Ամուսնացած խոյերը պետք է նաեւ հաշվի առնեն իրենց կյանքի կեսի տրամադրությունը։ Ձանձրալի կենցաղն ու անիմաստ վիճաբանությունները փոխարինեք հետաքրքիր ժամանացով։

ՑԼԵՐ
Եթե կարող եք ներել Ձեր եւ մյուսների փոքրիկ սխալները, ապա այսօր Ձեզ լավ օր է սպասվում։ Փոխզիջումների գնալու ունակությունը Ձեզ ավելի գրավիչ եւ մարդամոտ կդարձնի, ինչը շատ կարեւոր է ամուսնական եւ ընկերական հարաբերություններում։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր փորձեք մի փոքր ավելի կրեատիվ լինել եւ ինչ-որ բանով զարմացնել Ձեր կողակցին։ Պետք չեն անիրական եւ Ձեր ուժերից վեր առաջադրանքներ դնել Ձեր առաջ. պարզապես փորձեք հաճույք ստանալ։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Մի վիճեք հարազատների եւ մտերիմների հետ, Դուք միշտ շատ զգացմունքային եւ ոչ օբյեկտիվ եք։ Ձեր երկրորդ կեսը միգուցե չկարողանա զսպել իրեն եւ ամեն ինչ բացահայտորեն ասի Ձեզ։ Չափը մի անցեք։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր պետք է ժամանցային միջոցառումներ կազմակերպել Ձեր անձնական հիանալի հատկանիշները ցուցադրելու համար։ Բայց ամենակարեւորը Ձեր նոր սիրեցյալին կինո կամ ռեստորան հրավիրելն է. վաղուց է, դուք միասին տանից դուրս չեք եկել։

ԿՈՒՅՍԵՐ
Այսօր կույսերը կարող են գնել իրենց հավանած կոսմետիկ միջոցները, սուվեներները, հագուստը։ Բացի այդ, Ձեզ կարող են ամուսնական առաջարկ անել։
ԿՇԵՌՔՆԵՐ
Պետք չէ վիճել սիրած անձնավորության հետ. այսօր երեկոյան մոլորակները կօգնեն Ձեզ լեզու գտնել նրա հետ եւ հանգստացնել նյարդերը։ Չպետք է կորցնել ինքնատիրապետումը. խանդը շատ վատ զգացմունք է։
ԿԱՐԻճՆԵՐ
Կարիճներին այսօր հաճելի անակնկալ են մատուցելու՝ չնայած առավոտյան վիճաբանություն է սպասվում եւ նրանք ստիպված են լինելու ապացուցել իրենց ազնվությունը։
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Ընդհանուր առմամբ դրական տրամադրություն եք ունենալու օրվա ընթացքում։ Մի տրվեք սադրանքներին, երբ անտեղի Ձեր սիրելին փորձում է վիճել Ձեզ հետ. հատկապես եթե նա կշեռք է։ Ավելի քնքուշ եղեք եւ այսօր, միգուցե, ֆինանսական հարցերում բախտը ժպտա Ձեզ։
ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ
Մեծ սկանդալ է սպասվում։ Ձեր կեսը երկակի խաղ է խաղում։ Արթնացեք։

ՋՐՀՈՍՆԵՐ
Ջրհոսների բախտը բերել է։Անձնական կյանքում ամեն ինչ իդեալական է, բայց պետք չէ չափից դուրս տրվել զգացմունքներին եւ կամակորություններին։
ՁԿՆԵՐ
Սիրած անձնավորության հետ վիճելիս մի կորցրեք հավասարակշռված դիրքորոշումը, մի ծուլացեք եւ լսեք մյուսների կարծիքը։ Պետք չէ ճնշել մեկին՝ սեփական պատկերացումներն ու կարծիքը նրա վրա փաթաթելով։
Աղբյուրը՝ Horoscopes.rambler.ru