Vogue: Toy Story խաղալիքների բարեգործական աճուրդ (ֆոտո)

22:37   4 դեկտեմբերի, 2012

Ավարտվել է Christie’s աճուրդի տան աջակցությամբ Vogue ամսագրի ու Նատալյա Վոդյանովայի «Մերկացած սրտեր» ֆոնդի կազմակերպած Vogue։ Toy Story բարեգործական աճուրդը։

Այս յուրատեսակ նախագծին մասնակցել է 16 ռուսական դիզայներ, ովքեր հատուկ աճուրդի համար եզակի օրինակով ստեղծել են մանկական խաղալիքներ։ Այս երեկոյի հասույթը կազմել է 605 000 եվրո, որն ամբողջությամբ կտրամադրվի Նատալյա Վոդյանովայի «Մերկացած սրտեր» ֆոնդին եւ կուղղվի այն ընտանիքների օգնությանը, որտեղ Դաունի համաախտանիշ, աուտիզմ ՄՑՊ դիագնոզներով երեխաներ կան, ինչպես նաեւ մանկական խաղահրապարակների կառուցման համար։

Ըստ Spletnik.ru - ի, երեկոն վարում էր Անդրեյ Մալախովը, իսկ աճուրդի կազմակերպիչներն էին Անդրեաս Ռամբլերն ու Սանդրա Նեդվեցկայան։ Վաճառքին մանկացել են Վիկտորիա Դավիդովան, Սնեժանա Գեորգիեւան, Միորսլավա Դուման, Ելենա Պերմինովան, Գալինա Յուդաշկինան, Ռուսլան Ֆախրիեւը, Օլգա եւ Չարլզ Թոմփսոնները, Կարինա Դոբրոտվորսկայան, Մարգարիտա Լիեւան, Ստելա Ամինովան, Դենիս Սիմաչեւը, Ալյոնա Ախմադուլինան, Օլգա Կարպուտը, Միխայիլ Իդովը, Անիտա Գիգովսկայան, Յանա Ռասկովալովան, Դոնիս Պուպիսը, Մարիա Ֆյոդորովան, Սվետլանա Զախարովան, Միխայիլ Դրույանը, Նատալյա Տուրովնիկովան, Այսել Թրուդելը, Պյոտր Աքսենովը, Ալեքսանդր Տերեխովը, Քսենիա Սոլովյովան, Պոլինա Կիցենկոն, Եվգենիա Միկուլինան, Ուլյանա Սերգեենկոն, Նիկոլայ Ցիսկարիձեն, Մարիա Լոպատովան, Իգոր Չապուրինը եւ Նատալյա Վոդյանովան, ով առաջին անգամ է Մոսկվա եկել իր զուգընկեր՝ LVMH կոնցեռնի սեփականատեր Բեռնար Առնոյի որդու՝ Անտուան Առնոյի հետ։



© NEWS.am STYLE