Անջելինա Ջոլիի հայրը հանդիմանել է Պենոլպա Կրուսին եւ Խավիեր Բարդեմին իրենց հակաիսլամական նամակի համար

17:41   4 օգոստոսի, 2014

Անջելինա Ջոլիի հայրը՝ Ջոն Վոյթը, հանդիմանել է Պենոլպա Կրուսին եւ Խավիեր Բարդեմին իրենց հակաիսլամական նամակի համար, որում մի խումբ իսպանալեզու կինոմատոգրաֆիստներ դեմ են արտահայտվել Իսրայելի՝ Գազայի հատվածում իրականացվող գործողություններին։ Այս նամակում Իսրայելը մեղադրվել է ցեղասպանություն իրագործելու մեջ, հայտնել է The Hollywood Reporter-ը։

Օսկարակիր Ջոն Վոյթին զայրացրել են հատկապես դերասան-ամուսիններ Պենոլպա Կրուսն ու Խավիեր Բարդեմը։ Ըստ նրա՝ նամակի հեղինակները պետք է ներողություն խնդրեն իսրայելացիներից։ Վոյթը հիշեցրել է, որ Իսրայելը փորձում է խաղաղություն հաստատել եւ բոլոր պատերազմական գործողությունները սկսել են  հարեւան պետությունները։

«Հայտնի լինելը պետք է խաղաղ նպատակների համար օգտագործել։ Այն ամենը, ինչի Դուք հասել եք տեղի է ունեցել նրա շնորհիվ, որ Ձեզ ընդունել է դեմոկրատ Ամերիկան։ Դուք նույն հեղինակությունը կունենայի՞ք, եթե ապրեիք Իրանում, Սիրիայում կամ Լիբանանում»,- հարցրել է Վոյթը։

Նշենք, որ երկու դերասաններն էլ արդեն հասցրել են ետ վերցնել իրենց խոսքերը։ Կրուսը հայտնել է, որ նա Մերձավոր Արեւելքի հակամարտության գիտակ չէ եւ միայն խաղաղություն է ցանկանում տեսնել այս տարածաշրջանում։ Բարդեմն էլ հայտարարել է, որ հակասեմիթականությունն իր մոտ այնպիսի հակակրանք է առաջացնում, ինչպես պատերազմի սարսափները։

 



© NEWS.am STYLE