Թայրա Բենքս. Ես ներկայացրել եմ Քիմ Քարդաշյանի հայրենիքը՝ Հայաստանը

23:21   4 դեկտեմբերի, 2012

Ողջ աշխարհում հայտնի սուպերմոդել եւ «Թոփ մոդել ամերիկյան ձեւով» շոուի հաղորդավարուհի Թայրա Բենքսը հայտնվել է Cosmopolitan ամսագրի հայկական տարբերակի դեկտեմբերյան համարի շապիկին:

Ինքը՝ սուպերմոդելը մեկնաբանել է լուսանկարն իր միկրոբլոգում, հիշեցնելով, որ Հայաստանը Քիմ Քարդաշյանի հայրենիքն է: «Ներկայացնում եմ Քիմ Քարդաշյանի հայրենիքը՝ ժպտալով Cosmopolitan-Հայաստանի համար»,- Twitter-ի իր բլոգում գրել է Թայրան:

Հիշեցնենք, որ ինքը՝ Քիմ Քարդաշյանը Cosmopolitan-ի հայկական տարբերակի շապիկին եղել է նախորդ տարվա մարտին:



© NEWS.am STYLE