Հայ պորտապարուհուն կանչել են եգիպտական դատարան՝ պետական դրոշի գույներով զգեստ կրելու համար

13:28   5 օգոստոսի, 2014

Հայ պորտապարուհուն՝ Սաֆինազին (Safinaz), կանչել են հարցաքննության եգիպտական դատարան՝ պետական դրոշի գույներով զգեստ կրելու համար։

Հայտնի պարուհուն կանչել են եգիպտական դատարան՝ մեղադրելով Եգիպտոսն անարգելու մեջ, քանի որ նա պորտապար է պարել այս երկրի պետական դրոշի գույներով կարված զգեստով, հայտնել է «Аль-Ахрам» թերթի կայքը։

Վրդովված քաղաքացիները հայց են ներկայացրել, որտեղ նշված է, որ Սաֆինազը ելույթ է ունեցել այդ հագուստով անցյալ շաբաթ Կարմիր ծովի ափին գտնվող Այն-Էլ-Սոխնա նավահանգիստում տեղի ունեցած երեկույթներից մեկի ժամանակ։

Կիրակի օրը դատարանը հարցաքննության է կանչել Սաֆինազին եւ երեկույթի կազմակերպիչներին։

Թերթը հիշեցրել է, որ Եգիպտոսի այժմյան եւ նախկին նախագահ Ադլի Մանսուրը հունիսի սկիզբ հատուկ մի օրենք է ընդունել, որով արգելված է վիրավորել պետական դրոշը։ Այս օրենքը խախտելու համար նախատեսված է պատիժ՝ մեկ տարի ազատազրկում եւ 4000 դոլար տուգանք։

Նշենք, որ Սաֆինազը մեծ համբավ ունի եգիպտացիների շրջանում։ Աղջիկը Եգիպտոս է եկել է երկու տարի առաջ, բայց արդեն հասցրել է նկարահանվել մի քանի ֆիլմերում եւ ելույթ ունենալ էլիտար հարսանիքների ժամանակ։



© NEWS.am STYLE