23:06 4 դեկտեմբերի, 2012Արքայազն Ուիլիամն այցելել է իր կնոջը՝ Քեյթ Միդլթոնին Էդուարդ VII թագավորի անվան լոնդոնյան հիվանդանոցում։ Քեմբրիջյան կոմսուհին հղիության առաջին շաբաթներում ուժեղ տոքսիկոզ է տանում, ինչի հետեւանքով էլ գտնվում է բժիշկների հսկողության տակ։
Ըստ РИА Новости – ի, նախօրեին Ուիլիամը նաեւ օրվա մեծ մասն անցկացրել է Քեյթի հետ։ Եվ այս անգամ էլ նա կրկին եկել է մենակ եւ անմիջապես մտել է հիվանդանոցի շենք ֆոտոխցիկների բազմաթիվ լույսերի տակ։ Թագավորական ընտանիքից կամ ազգականներից ոչ ոք այլեւ չի այցելել Քեյթին։
Կոմսուհին տառապում է տոքսիկոզի ամենածանր տեսակով, երբ կինն անընդհատ սրտխառնոց եւ թուլություն ունի։ Ակնկալվում է, որ Քեյթը հիվանդանոցում կանցկացնի մի քանի օր, քանի որ նրա վիճակը պահանջում է բժշկական հսկողություն։ Այս իրավիճակում ամենավտանգավորը ջրազրկման հավանականությունն է։ Սակայն բժիշկներն ասում են, որ նույնիսկ մոր քաշի կորուստը պետք է չազդի երեխայի առողջության վրա։