Գվինեթ Փելթրոյը ներկայացրել է Hugo Boss - Ma Vie Pour Femme նոր բույրը

18:17   7 օգոստոսի, 2014

Դերասանուհի եւ երգչուհի Գվինեթ Փելթրոյն ու Hugo Boss նորաձեւության տունը շարունակում են իրենց համատեղ աշխատանքը։ «Օսկարի», «Ոսկե գլոբուսի» եւ «Էմմիի» արժանացած դերասանուհին դարձել է այս ապրաքանիշի դեմքը։

41-ամյա դերասանուհին մասնակցել է Ma Vie Pour Femme ապրանքանիշի գովազդային արշավին։ Փելթրոյը մի անգամ չէ, որ ասել է, որ այս օծանելիքը նախատեսված է ինքնաբավ կանանց համար, քանի որ այն «ուժեղ, կանացի եւ անկախ է»։

Ma Vie Pour Femme-ը Boss Nuit 2012, Boss Jour 2013 եւ Boss Nuit Intense 2014 բույրերի շարքից է։ Այն պարունակում է ֆրեզիա, հասմիկ, վարդ, կակտուսի ծաղիկ, մայրի եւ այլն։

Ըստ հաղորդագրության աղբյուրի՝ վերջերս դերասանուհին իր հանգիստն անցկացրել է «Losers» սերիալի ռեժիսոր Բրեդ Ֆելչակի հետ. նրանք միասին հանգստացել են Յուտա նահանգում գտնվող Amangiri հյուրանոցում։ Ընդ որում, Գվինեթը Ֆելչակի հետ կիսամերկ արեւայրուք է ստացել հյուրանոցի լողավազանի մոտ։

 

Աղբյուրը՝ Spletnik, Hell



© NEWS.am STYLE