Աշխարհի ամենաթանկ տոնածառը

14:01   5 դեկտեմբերի, 2012

Ճապոնիայից դիզայներ Գիզա Թանական ոսկուց պատրաստում կամ թանկարժեք մետաղներով ու քարերով դրվագազարդում է բոլորովին անսպասելի իրեր։ Ճապոնուհին ձգտում է զարմացնել հարուստ հաճախորդներին եւ այդ նպատակով պատրաստ է ծայրահեղ միջոցների դիմել։ Արդյունքում նա պատրաստել է իր ամենաթանկ ստեղծագործությունը. 2,4 մետր բարձրությամբ եւ 12 կիլոգրամանոց տոնածառն արժե 2 մլն դոլար։ Տոնական զարդարանքը պատված է ոսկյա թիթեղներով ու սրտիկներով։

Ըստ РБК -ի, Թանակայի ստեղծագործությունները հազվադեպ են խանութի ցուցանմուշ մնում. բոլոր այս փայլուն ու անասելի թանկ զարդերը խելագար պահանջարկ ունեն։ Օրինակ 24-կարատանոց ոսկուց խաղալիք ձին նորածին արքայազնի համար գնել է Ակիհիտո կայսեր ընտանիքը։ Բացի այդ, նրա ստեղծավորությունների շարքում են 500 գրամ 24 կարատանոց ոսկուց պատրաստված լողազգեստը, պլատինից պատրաստված կանացի պայուսակը, ոսկյա զգեստը, 2 կգ ոսկուց պատրաստված Սանտա Կլաուսի ֆիգուրը, ինչպես նաեւ 1 մլն դոլար արժողությամբ ոսկե սպասքի կոմպլեկտը։



© NEWS.am STYLE