Էմինեմն ու Ռիհանան համատեղ համերգային շրջագայություն են սկսել

12:19   9 օգոստոսի, 2014

Մեգաաստղեր Էմինեմն ու Ռիհանան համատեղ՝ The Monster Tour համերգային շրջագայությունն են սկսել։ Ինչպես հայտնել է Billboard-ը՝ առաջին շոուն մեկնարկել է Լոս Անջելեսում։

Համերգների շարքը ներառելու է ամերիկյան երեք քաղաք։

Հաջորդ շաբաթ Ռիհանան եւ Էմինեմը ելույթ են ունենալու Նյու Յորքում, այնուհետեւ մեկնելու են Դեթրոիթ՝ ռեփերի հայրենի քաղաքը։ Երկու քաղաքներում էլ երկու համերգ է նախատեսված։

Ճանաչված աստղերը որոշ երգեր կկատարեն միասին (անկասկած, դուետով կերգեն նաեւ Love The Way You Lie ստեղծագործությունը), ինչպես նաեւ նրանցից յուրաքանչյուրը կներկայացնի սեփական երգացանկի ստեղծագործությունները ՝ Umbrella ու Diamonds, My Name Is ու Lose Yourself եւ այլն։



© NEWS.am STYLE