Զուգակցվող թեսթ. դեպի ճանաչում ձեր ճանապարհը

20:13   1 հունվարի, 2013

Պատկերացրեք, տաղանդավոր երաժշտի անձնական մենեջերն եք։ Ինքնագրեր բաժանելու, լրագրողների հետ պայմանավորվելը, հյուրախաղերի, հյուրանոցների, ելույթի հարթակների կազմակերպչական հարցերը ձեր գլխացավն են։ Ձեր հիմնական նպատակն է այնպես անել, որ ձեր «խնամքի» տակ գտնվող երաժիշտն օրվա մեջ 24 ժամ երկրպագուի համար գրավիչ ու ցանկալի լինի։ Երեխաները տաղանդավոր են, եւ արտաքինի հետ էլ խնդիր չկա, սակայն ալբոմները շատ վատ են վաճառվում։ Ըստ ձեզ, ո՞րն է խնդիրը։ Ի՞նչու նրանց բախտը չի բերում։ Ի՞նչն է փակում մեծ էստրադայի նրանց մուտքը։

Բանալին.

Մտնելով մենեջերի կերպարի մեջ, դուք «ժառանգեցիք» նրա գլխավոր հատկությունը՝ իրավիճակը սթափ գնահատելու կարողությունը։ Երաժիշտներին խանգարող խնդիրն իրականում այն խնդիրն է, որը խանգարում է ձեզ։ Ինքներդ էլ չիմանալով՝ հենց նոր բացահայտեցիք ձեր ամենաթույլ կողմը։

Նշել եք, որ երաժիշտներից կամ նրանց համար աշխատող մարդկանցից մեկն ընդհանուր գործին բավարար նվիրված չէ՞։ Հավանաբար ձեր խնդիրն այն է, որ չեք կարողանում ձեր թույլ կետերը գիտակցել, չեք ընդունում ձեր սխալն ու ձեր անհաջողությունների համար շրջապատին եք մեղադրում ՝ հրաժարվելով ձեր կյանքի համար պատասխանատվությունը վերցնելուց։

Եթե ձեր նշած պատճառը կապված է խմբի ներսում հակասությունների հետ, նշանակում է ընդհանուր լեզու չեք գտնում ինքներդ ձեր հետ։ Ի՞նչն է ձեզ ստիպում էներգիան եւ ուժերը վատնել «ներքին թշնամու» հետ պայքարում՝ արտաքինի վրա հարձակվելու փոխարեն։ Եթե ցանկանում եք կյանքում բարձունքների հասնել, ընկերածեք ինքներդ ձեզ հետ, չէ՞ որ սերը սեփական անձի հանդեպ հոգեւոր հավասարակշռության առաջին քայլն է։

Եթե ձեր խմբի անհաջողությունների պատճառը երկրպագուի հանդեպ անտարբերությունն էր, ապա ենթագիտակցությունը փորձում է ձեզ հուշել, որ ավելի շատ ուշադրություն է պետք դարձնել նրանց, ովքեր ձեզ աջակցում են. ընկերներին, սիրելիներին ու ընտանիքին։ Հավանաբար վերջին ժամանակներս մի փոքր անտարբեր եք նրանց հանդեպ։

Թեսթը գրված է Տադահիքո Նագաոյի աշխատանքի հիման վրա



© NEWS.am STYLE