13:04 12 օգոստոսի, 2014Հայտնի ռեժիսոր Տիգրան Քյոսայանը բաժանվել է իր կնոջից՝ դերասանուհի Ալյոնա Խմելնիցկայայից, հայտնել է Dni-ն։ Քյոսայանը կնոջից հեռացել է լրագրող Մարգարիտա Սիմոնյանի մոտ, ով իրենից արդեն երկրորդ երեխան է սպասում։
Այս սենսացիոն լուրը հայտնել է բլոգեր եւ լրագրող Բոժենա Ռինսկան։ Նա գրել է.
«Այսօր Յուրամալյում տեսել եմ Մարգարիտա Սիմոնյանին իր երեխայի հոր՝ Տիգրան Քյոսայանի հետ»։ Իսկ երբ օգտատերերը մեկնաբանել են այս գրառումն ու իրենց զարմանքն են արտահայտել զույգի բաժանման առթիվ, Ռինսկան պատասխանել է. «Ես կարծում էի, որ բոլորն արդեն վաղուց ամեն ինչ գիտեն. «Море. Горы. Керамзит» սերիալը Քյոսայանը նկարահանել է հենց Սիմոնյանի նովելի հիման վրա»։
Գրեթե երկու տարի առաջ Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը դուստր էր ունեցել՝ Մարիանան, եւ մի քանի ամիս անց պարզվել էր, որ նա կրկին հղի է։ Այժմ լրագրողները սկսել են խոսել այն մասին, որ այս երկու երեխաների հայրն էր հենց Տիգրան Քյոսայանը։
Այս պատմության հերոսները՝ Խմելնիցկայան-Քյոսայանը-Սիմոնյանը, դեռեւս չեն մեկնաբանել է այս լուրը։