Բիժուտերիայի ամանորյա հավաքածու PRADA –ից (ֆոտո)

20:14   5 դեկտեմբերի, 2012

PRADA նորաձեւության տունն ամանորյա տոների համար թողարկել է բիժուտերիայի անկրկնելի հավաքածու։ Ծաղկազարդ ու ադամանադապատ հրաշալի վզնոցները, թեւնոցներն ու օղերը ցանկացած կերպարին անկրկնելի տեսք կտան։ Բացի այդ, սա քեզ համար ոճային ու միշտ անհրաժեշտ որեւէ բան գնելու եւս մեկ առիթ է։ Խոշոր վզնոցը, ճոխ օղերն ու թեւնոցները յուրաքանչյուր կնոջ կշլացնեն իրենց գեղեցկությամբ։

PRADA – ի բիժուտերիայի ամանորյա հավաքածուի մեջ յուրահատուկ տեղ ունեն լուսնի, աստղերի, ինչպես նաեւ մարկայի ֆիրմային նշանի պատկերներով կախազարդով վզնոցները, քնքուշ ու նրբագեղ մյուս զարդերը։ Նվիրի՛ր ինքդ քեզ հանրահայտ բրենդի անկրկնելի զարդեր։



© NEWS.am STYLE