Ռիհանայի հագուստի հավաքածուն River Island –ի համար

18:21   6 դեկտեմբերի, 2012

Հայտնի երգչուհի Ռիհանան հագուստի հավաքածու է մշակել River Island խանութների համար։ Մուգ կապույտ զամշից կնգուղավոր, արծաթագույն կոճակներով ու քուղանման գոտիով սպորտային կոմբինեզոնը երգչուհու դեբյուտային նախագծի տարրերից մեկն է։ Երգչուհին խորհրդակցել է իր հագուստի ձեւավորող Ադամ Սելմանի հետ, ով Loud համերգային շրջագայության եւ We Found Love երգի տեսահոլովակի հանդերձանքների հեղինակն է, ինչպես նաեւ համագործակցել է երաժիշտ Սուֆյան Սթիվենսի հետ։

Ըստ Vogue -ի, բարբադոսյան գեղեցկուհին հետագայում էլ կշարունակի զարգացնել իր կարիերան նորաձեւության աշխարհում, քանի որ Ռիհանան վաղուց է երազել իր սեփական հավավքածուն ստեղծել։ River Island ընկերությունն, ըստ նրա, համագործակցության կատարյալ գործընկեր է, ով սիրում է փորձեր անել հագուստի հետ։ Իր հերթին Բեն Լյուիսը, մարկայի գլխավոր գործադիր տնօրենը, նշել է, որ աշխատանքի առաջին օրվանից նրանք գիտեին, որ Ռիհանան կատարելապես համապատասխանում է River Island-ին։ Այդ պատճառով էլ ուրախությամբ փոխանցեցին իրենց փորձը երգչուհուն՝ աշխատելով հավաքածուի տարրերի վրա։

Հավաքածուն պաշտոնապես կներկայացվի 2013 թվականի փետրվարին։



© NEWS.am STYLE