Ռոբին Ուիլյամսը տառապում էր Պարկինսոնի հիվանդությամբ

12:45   15 օգոստոսի, 2014

Ինչպես գիտեք՝ օրեր առաջ մահացել է հայտնի դերասան Ռոբին Ուիլյամսը։ Ըստ LA Times-ի՝ դերասանը տառապում էր Պարկինսոնի հիվանդությամբ։

«Նա պայքարում էր դեպրեսիայի, խուճապի եւ Պարկինսոնի հիվանդության դեմ, սակայն նա պատրաստ չէր բացահայտ խոսել այդ մասին «,- ասել է դերասանի կինը՝ Սյուզան Շնեյդերը։ Ի դեպ, կինը նաեւ նշել է, որ նա անգամ հրաժարվել էր ալկոհոլային խմիչքներից։

Պարկինսոնի հիվանդությունը աստիճանաբար հասունացող քրոնիկ նյարդաբանական հիվանդություն է, որը կարող է հանգեցնել գլխուղեղի  նեյրոնների գործունեության  խանգարում եւ անգամ նեյրոնների մահ։ 



© NEWS.am STYLE