2013-ին տոնածառը զարդարեք բաց մոխարգույն խաղալիքներով

18:19   5 դեկտեմբերի, 2012

Ամանորյա տոնածառի խաղալիքների համար ամենանորաձեւ գույներն այս տարի բաց մոխարգույնի երանգները կլինեն, հաղորդում է РИА Новости  -ն՝ հղում անելով չեխական տեղեկատվական աղբյուրին։

«Ամանորյա տոնածառին, նորաձեության վերջին ուղղությունների համաձայն պետք է լինեն խաղալիքներ ու զարդարանքներ բաց մոխարգույն, գունատ երկրնագույն, սպիտակ եւ արծաթագույն երանգների համադրությամբ», - պատմել է Եվրոպայում տոնածառի ձեռագործ խաղալիքների խոշորագույն արտադրող «Ամանորյա զարդանքներ» ընկերության նախագահ Միրոսլավ Շորման։ Նրա խոսքով դարչնագույնն ու նարնջագույնն աստիճանաբար դուրս են մղվում մոդայից։ Շորման նշել է, որ ամանորյա թրենդները որոշում են հագուստի ու կենցաղային տեքստիլի ընդհանուր եվրոպական միտումներն ու առաջին հերթին փարիզյան նորաձեւության տոնավաճառը։

Ինչ վերաբերում է տոնածառի խաղալիքներին արվող պատկերներին, ապա կրկին նորաձեւ է ռելիեֆային դեկորը՝ թռչունների, զանգերի, մրգերի, թզուկների կամ էլ փոքրիկ տնակների ծավալուն պատկերները։



© NEWS.am STYLE