13:25 16 օգոստոսի, 2014Հայտնի դերասան Էշթոն Կատչերը որոշել է գնալ Սթիվ Ջոբսի հետքերով. Կատչերը մտադիր է այլեւս չնկարահանվել ֆիլմերում եւ աշխատանք գտնել տեխնոլոգիաների բնագավառում։
Ինչպես հայտնել է Spletnik.ru-ն՝ Կատչերն ընդմիջել է դերասանի իր կարիերան, որպեսզի հասնի այն ամենին, ինչին ձգտել ու հասել է Սթիվը բջջային հեռախոսների տեխնոլոգիաների ոլորտում։
Նշենք, որ ի սկզբանե Կատչերը չի էլ ցանկացել դերասան դառնալ։ Նա սովորել է Այովայի համալսարանում եւ մասնագիտությամբ ինժեներ-կենսաքիմիկոս է, սակայն մի անգամ այս հմայիչ երիտասարդին տեսել են ամերիկյան բարերից մեկում եւ առաջարկել մասնակցել մոդելային մրցույթի, ինչից հետո էլ նա հաստատուն քայլերով սկսել է առաջ շարժվել շոու-բիզնեսի բնագավառում։