Արմեն Ջիգարխանյանը չի հավատում Աստծուն ու աշխարհի վերջին

14:44   5 դեկտեմբերի, 2012

Կինոյի եւ թատրոնի հայկական մետր Արմեն Ջիգարխանյանը չի հավատում աշխարհի վերջին։ Ինչպես նաեւ՝ Աստծուն։ «Ես հավատում եմ մարդուն», - հայտարարել է դերասանը Комсомольская правда -ին տված հարցազրույցում։ «Եթե վաղը փողոցում վատանամ, հենց մարդը կմոտենա ու կօգնի ինձ։ Գիտեք, բայց ես համաձայն եմ Էյնշտեյնի հետ. «Եթե Աստված չկա, նրան պետք է հորինել»։ Դա մեզ պետք է։ Մենք ինչ-որ մեկի մոտ պետք է բացենք մեր հոգիները»։

Զարգացնելով տարբեր ժողովուրդների միջեւ հակասությունների թեման, Ջիգարխանյանը նշեց, որ նրանց միավորել կարող է միայն սերը։ Մետրը չի հավատում, որ այս հարցում կարող են օգնել քաղաքական գործիչներն ու նույնիսկ մշակույթը։ «Մեզ փրկում է համապատասխանելու, ավելի լավը լինելու ցանկությունը», - հայտարարել է դերասանը։ «Պետք է արդյո՞ք այս դեպքում ազգային ինքնորոշումը» հարցին Արմեն Ջիգարխանյանը նկատել է. «Արմատները չեն ջնջվում, դա միամիտ դատողություն է։ Դա է կյանքի հիմքը։ Հայերն ասում են, եթե ցանկանում ես աշխարհ կերտել, պետք է կերտես քո ազգը»։

77 տարեկանում Ջիգարխանյանը շարունակում է ապրել լիրաժեք կյանքով՝ մեկնելով հյուրախաղերի եւ հանդիսատեսին նոր դերեր ու ներկայացումներ հրամցնելով երկայացնելով։ Բայց նա հրաժաշվում է բացել իր հավերժ երիտասարդության գաղտնիքը։ «Բանաձեւը ոչ ոք չի կարող ասել։ Քանի դեռ ինքներս չենք անցել այդ ճանապարհը, ճանաչողության ծանր ուղին, այդպես էլ ոչինչ չենք իմանա։ Տեսությունն ու մարդկանց պատմություններն այս հարցում չեն օգնի»։



© NEWS.am STYLE