Քրիստինա Ագիլերան կրկին մայր է դարձել

10:42   18 օգոստոսի, 2014

Քրիստինա Ագիլերան երկրորդ անգամ մայր է դարձել. երգչուհին դուստր է ունեցել։ Այս երջանիկ իրադարձությունը տեղի է ունեցել օգոստոսի16-ին Լոս Անջելեսի Cedars-Sinai կլինիկայում, հայտնել է Elle-ը։

Երեխան լույս աշխարհ է եկել կեսարյա հատման միջոցով։

Հիշեցնենք, որ փոքրիկն Ագիլերայի երկրորդ երեխան է. նորածնի հայրը կինոպրոդյուսեր Մեթ Ռաթլերն է։



© NEWS.am STYLE