Ջեքի Չանի որդուն ձերբակալել են թմրանյութեր պահելու համար

14:19   19 օգոստոսի, 2014

Հայտնի դերասան Ջեքի Չանի որդուն՝ Ջեյսի Չանին, Պեկինում ձերբակալել են։

31-ամյա դերասանը, ով ավելի հայտնի է Fang ZuMing անվամբ (լուսանկարում՝ ձախից), ձերբակալվել է իր ընկերոջ՝ 23-ամյա կինոդերասան Կայ Կո Չեն-Դունի հետ միասին։

Երկրում անցկացված մասշտաբային օպերացիայի արդյունքում ձերբակալվել է ավելի քան երեք հազար քաղաքացի, որոնց թվում էր նաեւ Ջեքի Չանի որդին։ Ջեյսի Չանի տանից մարիխուանա են գտել։

Պետք է նշել, որ 2011թ-ին Ջեքի Չանը տղայի անունը ջնջել էր իր կտակից ՝ հայտարարելով, որ նա նախընտրում է այդ գումարը տրամադրել  բարեգործական համաշխարհային ասոցիացիաներին։

 

Աղբյուրը՝ The Sydney Morning Herald 



© NEWS.am STYLE