Ինչու՞ են Ջասթին Բիբերը, Ջենիֆեր Լոպեսը, Լեդի Գագան եւ այլ աստղեր սառույցով ջուր լցնում իրենց վրա

16:00   19 օգոստոսի, 2014

ALS կազմակերպությունը պայքարում է կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզի (Լու Գերիգի հիվանդություն) դեմ եւ այս նպատակով բարեգործական ակցիա է կազմակերպել, որին մասնակցել են հոլիվուդյան մի շարք աստղեր։

Ըստ ակցիայի կանոնների՝ յուրաքանչյուր մասնակից պետք է սառույցով լի մեկ դույլ ջուր լցնի իր վրա։ Մասնակիցները, ովքեր չեն վախեցել ոտքից գլուխ թրջվելուց, այս կազմակերպության վճարել են 10 դոլար։ Իսկ նրանք, ովքեր չեն մասնակցել կամ խուսափել են ջրից, ապա ստիպված են եղել ամենաքիչը 100 դոլար «զոհահաբերել»։

Այս բարեգործական ակցիային մասնակցել են Ջասթին Բիբերը, Ջասթին Թիմբերլեյքը, Ջենիֆեր Լոպեսը, Լեդի Գագան, Սելենա Գոմեսը, Ռիտա Օրան, Սինդի Քրոուֆորդը, Օպրա Ուինֆրին, Ռոբերտ Դաունի-կրտսերը, Գվեն Սթեֆանին, Ջեսիկա Ալբան եւ այլոք։

 

Աղբյուրը՝ Super.ru



© NEWS.am STYLE