Երեւանի քաղաքապետարանը «Երեւանյան ամառ» ծրագրի շրջանակներում շարունակում է հետաքրքիր երեկոներ կազմակերպել:
Այսօր Կարապի լճում «Երեւանյան թմբուկներ» խմբի թմբուկների զարկի ներկքո հաղորդավար Արտավազդ Ամիրյանը հայտարարեց «Գարեջրի» փառատոնի բացումը:
Ինչպես երիտասարդները, այնպես էլ մեծահասակները եկել էին ըմբոշխնելու երեկոն: Հետաքրքիր եւ անակնկալներով լեցուն «Գարեջրի» փառատոնին կազմակերպված էր մի շարք խաղեր, խեցգետնի համտեսում եւ այլն: Իսկ երեկոն թեժացնում էր DJ-ը:
Հատկանշական է, որ փառատոնին մասնակցում էին նաեւ օտարերկրացիներ՝ ռուսներ, հնդիկներ, պարսիկներ:
NEWS.am STYLE-ը ներկայացնում է փառատոնի ֆոտոռեպորտաժը:
Մելինե Տոնոյան