Ինչպես ազատվել դեմքի անցանկալի մազերից

19:04   1 սեպտեմբերի, 2014

Չկասկածեք, յուրաքանչյուր կնոջ դեմքի վրա մազեր կան։ Սակայն մեկի մոտ դրանք կարճ են ու քիչ, բաց գունավորում ունեն, անտեսանել են, իսկ մեկ ուրիշի մոտ՝ երկար, մուգ ու բավականին ակնհայտ երեւացող։ Եվ հենց այսպիսի մազերը մի շարք խնդիրներ ու բարդույթներ են առաջացնում կանանց մոտ։

Դեմքի մազերը հատկապես արագ աճում են կզակի, այտերի, եւ շրթունքի վերին հատվածում. ասես տղամարդու բեղ-մորուք լինեն։

Իսկ ինչ պետք է անել այս մազերի հետ։ Իհարկե, պետք է ազատվել դրանցից. ընդ որում ոչ մի դեպքում այս հատվածները չի կարելի թրաշել, քանի որ այդպես Դուք ոչ միայն չեք ազատվի անցանկալի մազերից, ալլեւ ավելի կբարդացնեք առկա խնդիրը։
Տնային պայմաններում կան մի շարք գունաբացող միջոցներ եւ մեթոդներ, որոնք որոշ ժամանակով կարող են լուծել այս խնդիրը, բայց դրանք չեն օգնի հավերժ ազատվել այս մազերից, հետեւաբար ամենաճիշտ մեթոդը գեղեցկության սրահներ այցելելն ու ավելի խիստ միջոցների կիրառումն է (ֆոտոէպիլյացիա, լազերային էպիլյացիա, էլեկտրական/ասեղային էպիլյացիա)։

Բայց սխալ չէր լինի պարզել, թե ինչով է պայմանավորված այս հատվածներում մազերի ակտիվ աճը, քանի որ այս խնդիրը շատ հաճախ պայմանավորված է լինում հորմոնալ խանգարումներով։

 

Աղբյուրը՝ naturalmask.ru



© NEWS.am STYLE