Gangnam Style - ի մասին ողջ ճշմարտությունը

13:00   6 դեկտեմբերի, 2012

Հարավկորեացի կատարող եւ երգերի հեղինակ PSY –ի Gangnam Style սինգլը զանգվածային ոչնչացման զենքէ, հայտնել է Հյուսիսային Կորեայի պաշտպանության նախարար Լի Չինը։ «Ի տարբերություն ատոմային զենքի Oppa Gangnam Style – ն անմիջապես չի սպանում։ Այս զենքն աստիճանաբար ազդում է բնակչության հոգեկանի վրա», - հայտարարել է նախարարը։

Ըստ Росбалт -ի, Լի Չինի խոսքով, ԿԺԴՀ-ի առողջապահության նախարարությունը հայտնել է հարավ-արեւելյան շրջանների բնակիչների՝ բժիշկներին դիմելու փաստերի մասին, ովքեր առաջինն են իրենց վրա զգացել Gangnam Style – ի վնասակար ազդեցությունը։ Նրանք բողոքում են ոտքերի կտրուկ ցավից եւ տրորված դաստակներից։ Gangnam Style տեահոլովակն արդեն արգելվել է մի շարք երկրներում։

Մեղեդին շատ վտանգավոր է, չնայած Gangnam Style բառակապակցությունն ինքնին խոսակցական կորեերենով նշանակում է ճոխ ապրելակերպ, որով էլ հայտնի է Կանամագուն՝ Սեուլի հարուստ ու նորաձեւ թաղամասը։ Նշենք, որ երգը նվիրված է մի «կատարյալ աղջկա», ով գիտի՝ երբ պետք է նրբագեղ լինել, իսկ երբ՝ վայրի։

Հիշեցնենք՝ NEWS.am STYLE -ն ավելի վաղ հայտնել էր, որ ռեպեր PSY – ի Gangnam style երգի հոլովակն ամենադիտվողն է YouTube ծառայության պատմության ողջ ընթացքում։ PSY - ին հաջողվել է այս ցուցանիշով առաջ անցնել կանադացի փոփ-կատարող Ջասթին Բիբերի Baby երգի տեսահոլովակից։



© NEWS.am STYLE