Ռիհանան եւ Էմինեմը «սառը ցնցուղ» են ընդունել հենց բեմում

18:38   25 օգոստոսի, 2014

Ինչպես մենք արդեն տեղեկացրել ենք՝ Ռիհանան եւ Էմինեմը համատեղ համերգային շրջագայություն են սկսել, որը կոչվում էր The Monster Tour։

Օգոստոսի 23-ին Դեթրոիթում կայացել է Monster Tour-ի վերջին համերգը, որը յուրահատուկ ավարտ է ունեցել. 26-ամյա երգչուհին եւ 41-ամյա Էմինեմը միացել են ALS Ice Bucket Challenge-ին եւ սառը ցնցուղ ընդունել հենց բեմում։


Սկզբում մարտահրավերն ընդունել է ռեփերը, իսկ հետո Ռիհանան. մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը՝  Just Jared



© NEWS.am STYLE