Gucci –ին Քեյթ Միդլթոնի պատվին պայուսակ է թողարկել է

15:53   6 դեկտեմբերի, 2012

Հայտնի Gucci բրենդը դքսուհի Քեյթ Միդլթոնին նվիրված պայուսակ է թողարկել։ Սա շագանակագույն, երկու կանթով, մեծ գրպանով, եւ փոքր կանթի արծաթագույն օղակներից մեկին կաշվե ծոպերով շատ գործնական եւ լակոնիկ մոդել է։ Պայուսակը շատ հարմար եւ տարողունակ է։ Բարձրաշխարհիկ հավաքույթների ժամանակ դքսուհուն սովոր ենք տեսնել փոքրիկ քլաթչով, իսկ ֆոտոլուսարձակներից հեռու նա նախընտրում է ավելի առօրյա ու հարմար իրեր։

Guccio Gucci, այսպես է կոչվում մոդելը։ Այն կարող է դառնալ ցանկացած հանդերձանքի հրաշալի լրացում, հաղորդում է Marieclaire -ի իտալական հրատարակությունը։ Ինչպես է արձագանքլել այս իրադարձությանը Քեյթն ինքը, առայժմ հայտնի չէ, քանի որ նա դեռեւս հիվանդանոցում է։

Հիշեցնենք՝ NEWS.am STYLE -ն ավելի վաղ հայտնել էր, որ Քեմբրիջյան դքսուհին հղիության առաջին շաբաթներում ծանր տոքսիկոզ է տանում, ինչի պատճառով էլ Էդուարդ VII –ի անվան հիվանդանոցում բժիշկների հսկողության տակ է։



© NEWS.am STYLE