Սահադաշտ՝ «Ջրաշխարհում»

17:12   6 դեկտեմբերի, 2012

Ակտիվ ձմեռային հանգստի սիրահարներն Ամանորյա լավ նվեր ունեն. «Ջրաշարհում» սահադաշտ է բացվել։ Երկուշաբթիից ուրբաթ օրերին այն աշխատում ժամը 14-ից մինչեւ 22 –ը, իսկ շաբաթ-կիրակի՝ 12 –ից մինչեւ 22 –ը։

Այս պահի դրությամբ աշխատում է միայն բաց սահադաշտը, սակայն ակվապարկում NEWS.am STYLE - ի թղթակցին տեղեկացրին, որ հետագայում նախատեսվում են բազմաթիվ հաճելի անակնկալներ։ Մեկ ժամ սահելու արժեքը 1,5 հազար դրամ է, չմուշկները սկվում են 27 համարից, իսկ սահադաշտի ընդհանուր մակերեսը կամզում է 500 ք/մ։



© NEWS.am STYLE