Ալտահարուհի Քիմ Քաշքաշյանն առաջադրվել է Grammy 2013-ի

11:10   7 դեկտեմբերի, 2012

Հայկական ծագմամբ աշխարհահռչակ ալտահարուհի Քիմ Քաշքաշյանը Kurtág and Ligeti: Music For Viola ստեղծագործությամբ առաջադրվել է Grammy հեղինակավոր երաժշտական մրցանակի «Լավագույն դասական գործիքային սոլո» անվանակարգում։ Նրա հետ բաղձալի արձանակը ստանալու համար կպայքարեն Անդրաս Շիֆը (Bach: Das Wohltemperierte Clavier), Ժորի Վինիկուրը (The Complete Harpsichord Works Of Rameau), Կլաուդիո Կրուզը (Gál & Elgar: Cello Concertos) եւ Հանսյորգ Ալբրեխտը (Holst: The Planets)։

Հիշեցնենք՝ NEWS.am STYLE – ն ավելի վաղ հայտնել էր, որ հայտարարվել են Grammy 2013 –ի հավակնորդների անունները։

Հիշեցնենք, որ Grammy-ի մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա 2013 թվականի փետրվարի 10-ին։ Մրցանակը կշնորհվի 55-րդ անգամ։



© NEWS.am STYLE