Գեղեցկուհիներ Քեյթ Մոսը եւ Կարա Դելվինը՝ Burberry-ի գովազդում

14:04   2 սեպտեմբերի, 2014

Աշնանը մի շարք ապրանքանիշեր ներկայացրեցին իրենց նոր բույրերը։ Երեկ Guerlain-ը ցուցադրեց կատարյալ տղամարդկանց համար նախատեսված L'Homme Ideal օծանելիքը եւ Shalimar Souffle de Parfum բույրը, որի գովազդային արշավի դեմքը դարձել էր Նատալյա Վոդյանովան։

Այժմ հերթը Burberry-ին է։ Նորաձեւության այս տունը համացանցում տեղադրել է ապրանքանիշի գովազդային արշավի ժամանակ արված լուսանկարները, որոնցից պարզ է դառնում, որ այս անգամ ապրանքանիշը ներկայացրել են Քեյթ Մոսն ու Կարա Դելվինը։

Մանեքենուհիները ներկայացրել են My Burberry նոր բույրը, որը վաճառքում հայտնվի հենց սեպտեմբեր ամսին։

My Burberry օծանելիքը կարժենա մոտ 72 դոլար։



© NEWS.am STYLE