Նորաձեւ պայուսակների տարբերակներ՝ այս աշնան համար

18:45   2 սեպտեմբերի, 2014

Սեպտեմբերը ոչ միայն թավշյա սեզոնի մեկնարկն է, այլեւ նոր ուսումնական տարվա, երբ շատ աղջիկների համար պայուսակը դառնում է ամենաանհրաժեշտ իրը։ Սակայն, անգամ եթե աշակերտուհի կամ ուսանողուհի չես, միեւնույն է, յուրաքանչյուր սեզոնի մեկնարկի հետ ցանկանում ես ձեռք բերել տվյալ սեզոնի արդիական իրերից եւ աքսեսուարներից, որոնցից է նաեւ պայուսակը։ Տեսնենք, թե 2014 թվականի աշունն իր հետ ինչ միտումներ է բերել այս ասպարեզում։ Ստորեւ ներկայացնում ենք աշնանային նորաձեւ պայուսակների մի քանի նմուշներ՝ ստեղծված հայտնի դիզայներների կողմից։

Dolce & Gabbana, Alexander Wang ապրանքանիշերի աշնանային հավաքածուների ցուցադրությունները լի էին միջին չափսի, կոմպակտ եւ հարմարավետ պայուսակներով, որոնք համադրված են մետաղյա դետալներով, ամրակներով։

Աշնանանային կերպարները լրացնելու համար դիզայներներն առաջարկում են նաեւ ընտրել կաշվե պայուսակներ։

Bottega Veneta-ն, Hugo Boss-ը առաջարկում են ճամպրուկանման պայուսակներ։

Այս տարվա նորարարություններից են տոպրակի նման պայուսակները։ Նման պայուսակներ են առաջարկում Balenciaga, Valentino, Stella McCartney ապրանքանիշերը։

Ինչ վերաբերում է նախշերին, ապա այս սեզոնի համար դիզայներներն առաջարկում են մի փոքր շեղվել ծաղկային նախշերից՝ նախապատվությունը տալով ոչ ստանդարտ պատկերներին։

Kenzo-ն, Alexander Wang-ը, Marni-ն, Nina Ricci-ն առաջարկում են թղթապանակ-պայուսակներ։

Պարկի նման պայուսակներ են առաջարկում Reed Krakoff-ն ու Gucci-ն։

 

Շուշան Շատիկյան



© NEWS.am STYLE