Քիմ Քարդաշյան՝ «Տարվա կին»

11:01   3 սեպտեմբերի, 2014

Քիմ Քարդաշյանին նախանձողներ, հանձնվեք։

Երեկ երեկոյան Լոնդոնում կայացել է GQ  ամսագրի ամենամյա մրցանակաբաշխությունը, որտեղ պետք է որոշվեր «Տարվա մարդը»։

Կարմիր գորգով անցել են հայտնի շատ աստղեր, որոնցից մեկն էլ նաեւ Քիմ Քարդաշյանն էր։ 

23 մրցանակներ գտել են իրենց տերերին, ովքեր ըստ GQ ամսագրի՝ այս կամ այն բնագավառում ակտիվ գործունեություն էին ծավալել։

Քիմ Քարդաշյանը հաղթել է «Տարվա կին» անվանակարգում։

«Նա սոցցանցերի թագուհին է եւ մեր մոլորակի ամենահայտնի կանանցից մեկը»,-այսպես է ամսագրի ներկայացուցիչը բնութագրել Քիմին մրցանակը տալուց առաջ։ 

«Ես շնորհակալ եմ GQ ամսագրին, որ ինձ դարձրեց «տարվա կին», եւ իհարկե երախտապարտ եմ իմ ամուսնուն, ով ստիպել է ամեն օր իսկական կին զգալ ինձ»,-հայտարարել է Քիմը։

 


Ներկայացնում ենք հիմնական անվանակարգերն ու դրանց հաղթողներին։

Տարվա կոմեդիկ դերասան – Ջոն Բիշոփ

Տարվա գրող – Մայքլ Լյուիս

Տարվա մարզիկ – Լյուիս Հեմիլթոն

Տարվա դերասան – Բենեդիկտ Քամբերբեչ

Տարվա մեներգիչ – Ֆարել Ուիլյամս

Տարվա մարդասեր – Ռինգո Սթար

Տարվա կին – Քիմ Քարդաշյան-Ուեսթ

Տարվա մարդ – Քոլին Ֆերթ

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ REX, Splash, Goff, WENN, Getty



© NEWS.am STYLE