Շարլիզ Թերոնը՝ Dior - J'adore-ի նոր գովազդում

16:06   3 սեպտեմբերի, 2014

Արդեն երկու օր է համացանցում հայտնվում են օծանելիքի նոր բույրերի բազմաթիվ գովազդներ։ Արդեն ներկայացրել ենք Guerlain, Burberry и YSL բույրեր եւ այժմ հերթը Dior-ին է, որի գովազդային արշավի դեմքը կրկին Շարլիզ Թերոնն էր։

39-ամյա մոդել ու դերասան Շարլիզ Թերոնն արդեն տասը տարի է J'adore Dior ույրի գովազդային դեմքն է։ Այս հիանալի բույրի գովազդի հեղինակը ռեժիսոր Ժան-Բատիստ Մոնդինոն է, ով նախկինում տեսահոլովակներ է նկարահանել Մադոննայի, Սթինգի եւ այլ աստղերի համար։

«Անցյալը կարող է գեղեցիկ լինել. հիշողություններ, երազներ... բայց դրանց մեջ կյանքի համար էլ պետք է տեղ լինի։ Միակ ելքը վերեւ գնալն է, բայց ոչ թե դրախտ, այլ՝ մի նոր աշխարհ»,- ասել է դերասանուհին։ 



© NEWS.am STYLE