7 նորաձեւ սանրվածք՝ այս աշնան համար

17:19   3 սեպտեմբերի, 2014

Սուպերնորաձեւ լինելու գաղտնիքներից մեկը անթերի եւ սեզոնի միտումներին համապատասխան սանրվածքն է։ Տարվա յուրաքանչյուր եղանակի համար ոճաբանները յուրահատուկ մոտեցում են առաջարկում վարսահարդարման մեջ, եւ այս աշունն էլ բացառություն չէ։ Ստորեւ ներկայացնում ենք 7 հիմնական սանրվածք, որոնք կգերիշխեն այս աշնանը։


1. Անփույթ ալիքներ. Այն, որ մեծ խոպոպները եւ ալիքները երբեք դուրս չեն գալիս նորաձեւ սանրվածքների շարքից, փաստ է։ Այս աշնան համար, սակայն, առաջարկում ենք թեթեւ ալիքներ։

2. Փնջիկ (կոս). Մի շարք դիզայներների աշնանային հավաքածուների ցուցադրություններին մոդելների մեծ մասը հենց այս սանրվածքով էր։ Փնջերը կարող եք անել գլխի որ հատվածում որ ցանկանաք, ընտրությունը ձերն է։

3. Այս աշնան գլխավոր միտումներից է վարսերի ուղիղ բացվածքը։

4. Հյուսքեր. Հյուսքերն արդեն մի քանի սեզոն է՝ համարվում են ամենանորաձեւ սանրվածքներից։ Այս աշունն էլ բացառություն չէ։ Ինչ սանրվածք էլ որ անեք, նորաձեւ լինելու համար անպայման դրա մեջ հյուսքեր օգտագործեք։

5. «Ձիու պոչ». Եվս մեկ սուպերնորաձեւ սանրվածք՝ դասական նրբագեղության սիրահարների համար։

6. Թաց վարսեր. Շնորհիվ նորաձեւ այս միտման՝ այժմ կարելի է տանից դուրս գալ թաց վարսերով։

7. 60-ականների սանրվածք. Սրանց թվին են դասվում ուռած, փարթամ վարսերը, որի հիմնական շեշտը դրված է գագաթի վրա։

Շուշան Շատիկյան



© NEWS.am STYLE