Այսօր կրծկալի ծննդյան 100-ամյակն է

22:03   3 սեպտեմբերի, 2014

Ուռա, շնորհավորում ենք կանանց զգեստապահարանի անբաժանելի մի մասնիկի՝ կրծկալի ծննդյան տոնը։

«Կրծկալ» գերմաներենից  թարգմանաբար նշանակում է «կրծքերը բռնող»։

Ամերիկուհի Մերի Ֆելփսը 1914թ-ի սեպտեմբերի 3-ին ստացել է կանանց Caresse Crosby անվամբ այս հագուստի արտոնագիրը։

Հրաժարվելով կանացի կորսետից՝ նա սկսել է կրծկալ օգտագործել, մինչդեռ բոլոր կանայք այդ ժամանակ կորսետ էին կրում։ Սկզբում «առանց մեջքի կրքկալը» ոչ մի հաջողություն չուներ, բայց ընկերությունն այդ արտոնագիրը գնեց 1500 դոլարով։

Պետք է նշել, որ այդ ժամանակ1500 դոլարը բավականին մեծ գումար էր, քանի որ օրինակ, 260 դոլարով կարելի էր ավտոմեքենա գնել։

Առաջին կրծկալների նկարագրության մեջ նշվում էր այն փաստը, որ կրծկալի միջոցով կնոջ կրծքերի ծանրությունն ընկնում է ուսերի վրա, ինչը կատարվում է ամրացված ժապավենների օգնությամբ։

Պետք է նշել, որ ավելի վաղ եւս երեք արտոնագիր է ստացվել. 1889թ-ին Ֆրանսիայում այն ստացել է Էրմինի Կադոլը, 1891թ-ին՝ Հուգո Շինդլերը Գերմանիայում, իսկ 1895թ-ին՝ Կրիստիան Հարդթը։ Հետեւաբար կրծկալի հարյուր ամյակն արդեն երրորդ անգամ է նշվում։



© NEWS.am STYLE