Քիմ Քարդաշյանը մերկացել է GQ ամսագրի համար

11:02   4 սեպտեմբերի, 2014

Երկու օր առաջ Լոնդոնում տեղի է ունեցել բրիտանական GQ ամսագրի ամենամյա մրցանակաբաշխությունը։

Ինչպես գիտեք՝ Քիմ Քարդաշյանը հաղթող է ճանաչվել «Տարվա Կին» անվանակարգում եւ արդեն 24 ժամ անց իր միկրոբլոգում մի նոր լուսանկար է հրապարակել՝ GQ ամսագրի նոր ֆոտոշարքից։

Ռեալիթի-շոուի աստղը ներկայացել է կրքոտ շիկահերի կերպարով, իսկ լուսանկարներից մեկում նա մերկ պառկած է անկողնու վրա։

Կարծում ենք, որ Քիմի միկրոբլոգի 18 միլիոն օգտատերերը շունչը պահած սպասում են այս ամսագրի թողարկվելուն։

 

 

Նյութը եւ լուսանկարները՝ Քիմ Քարդաշյանի Instagram-ից



© NEWS.am STYLE