Գեղեցկուհի Նաոմի Քեմփբելը՝ Harper's Bazaar En Espanol-ի նոր ֆոտոշարքում

14:29   4 սեպտեմբերի, 2014

Նա 44 տարեկան է, բայց ոչնչով չի զիջում երիտասարդ մոդելներին, ավելին՝ անգամ  գերազանցում է նրանց։ Նա իսկական «Սեւ լուսան է»։ Իհարկե, խոսքը Նաոմի Քեմփբելի մասին է։

Մոդելը զարդարել է Harper's Bazaar En Espanol ամսագրի սեպտեմբերյան համարը. ի դեպ, ամսագիրն արդեն նշում է իր 35-ամյակը։ Բայց ամեն ինչ միայն ամսագրի շապիկով չի սահմանափակվել, քանի որ Նաոմին հայտնվել է նաեւ ամսագրի էջերին՝ կրելով Balmain, Stella McCartney եւ Prada հագուստներ։

Բացի Նաոմիից, այս հոբելյանական համարի շապիկին հայտնվել են նաեւ Կլաուդիա Շիֆերն ու Սինդի Քրոուֆորդը։

 

 

Աղբյուրը՝ fashiongonerogue.com



© NEWS.am STYLE