Քեյթ Միդլթոնը դուրս է գրվել հիվանդանոցից (ֆոտո)

14:42   7 դեկտեմբերի, 2012

Արքայազն Ուիլիամի կինը՝ Քեյթ Միդլթոնը դուրս է գրվել Էդվարդ VII –ի անվան լոնդոնյան կլինիկայից, որտեղ հղիներին սովորաբար տանջող՝ իր տոքսիկոզի պատճառով գտնվում էր երկուշաբթի օրվանից, հաղորդում է The Daily Mail -ը։

«Քեմբրիջյան դքսուհին դուրս է գրվել կլինիկայից եւ այժմ ուղեւորվում է Քենսինգթոնյան պալատ, որտեղ կհանգստանա մոտ ժամանակներս», - ասվում է թագավորական տան հայտարարության մեջ։

Դքսուհի Քեթրինն արքայազն Ուիլիամի ուղեկցությամբ հիվանդանոցի շենքից դուրս է եկել առավոտյան։ Դատելով լուսանկարներից, զույգը մի քանի վայրկյան կանգնել է շեմին՝ հաճույքով լուսանկարվելով։ Լրագրողների՝ ինքնազգացողության մասին հարց-բղավոցներին ի պատասխան դքսուհին ժպտում էր՝ հասկացնելով, որ արդեն լավ է։ Մենք էլ մեր հերթին նշենք, որ Միդլթոնն իրոք հանգստացած տեսք ունի։



© NEWS.am STYLE