Ինչ պետք է անել մազերի ծայրերի ճյուղավորման դեպքում

20:02   10 սեպտեմբերի, 2014

Ինչպես հայտնի է, մազերը մեռնելու հատկություն ունեն, եւ եթե մազարմատների շրջանում մազերը բավականին թարմ  ու երիտասարդ տեսք ունեն, ապա ծայրամասերում դրանք ճյուղավորվում եւ կորցնում են իրենց գեղեցկությունն ու փայլը:

Ճյուղավորված մազերը մշտապես խնդիրներ ու անհարմարություն են առաջացնում: Այն հիմնականում առաջանում է մազերը վարսահարդարիչով չորացնելու, արդուկելու եւ այլ սարքերի օգտագործման հետեւանքով:

Նման դեպքում բոլորը հիմնականում կտրում են մազերի ծայրերը:Նշենք, որ կարելի է կտրել մոտ 3մմ., որը կառողջացնի մազերը: Սակայն միայն կտրելով պետք չէ սահմանափակվել, քանի որ մազերը՝ հատկապես մազերի ծայրերը, պետք է սնուցել հատուկ յուղերի միջոցով: Դրա համար անհարժեշտ է մայոնեզը կամ թթվասերը խառնել կիտրոնի հյութով, եւ այդ զանգվածը քսել մազերի ծայրերին: Տասնհինգ րոպե անց շամպունով լվացեք մազերն ու անպայման խոնավեցնող դիմակներ քսեք։ 

Այսպիսով,մազերը լվանալուց հետո պետք է քսել մազերի ծայրերի համար նախատեսված հատուկ դիմակներ՝ մասնավորպես ձիթապտղի, կոկոսի կամ ավոկադոյի յուղ. մի քանի կաթիլ լցնում ձեռքի ափի մեջ ու տարածում մազերի ծայրերին: Այս մեթոդը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր ամեն օր լվանում են իրենց մազերը, քանի որ դրանք սկսում են ավելի հաճախակի յուղոտվել եւ կեղտոտվել:

Վերանայեք Ձեր սննդակարգը. ավելի շատ օգտագործեք այնպիսիմթերքներ, որոնք օգտակար ու դրական ազդեցություն ունեն մազերի վրա: Խորհուրդ է տրվում ընտրել պոլիվիտամիններ ու ԿԱՀեր: Եթե եղունգների ու մաշկի խնդիրներ ունեք, ապա կարելի է վիտամիններ ու միկորէլեմենտներ օգտագործել: Բացի այդ, օրական պետք է նվազագույնը 2լ. մաքուր ջուր խմել՝ նման խնդիրներից խուսափելու համար:

Բայց եթե մազերը շարունակվում են ճյուղավորվել, ապա կարելի է կանոնավոր կերպով՝ երկու ամիսը մեկ անգամ, կտրել մազերը: Իսկ եթե ցանկանում եք չխախտել մազերի երկարությունը, ապա պետք է տաք մկրատով կտրվածքներ անել, քանի որ այն խթանում է մազերի աճին:Պետք է նշել, որ այս հարցը բավականին կասկածելի է, եւ արդյունքը մեծապես պայմանվորված է անցկացված գործընթացի որակով եւ մասնագետի պրոֆեսիոնալիզմով:

 

Աղբյուրը՝volos-ok.ru



© NEWS.am STYLE