Նորաձեւության շաբաթ Նյու Յորքում. BCBG Max Azria, գարուն-ամառ 2015

13:04   5 սեպտեմբերի, 2014

Ամռավանից հետո մենք արդեն սկսեցինք մեծ ուշադրություն դարձնել նորաձեւությանը, որպեսզի հասկանանք, թե որոնք են գարուն-ամառ 2015-ի նորաձեւ միտումները։ Այժմ եկեք տեսնենք, թե ինչ է կատարվել Նյու Յորքում տեղի ունեցած Նորաձեւության շաբաթի ժամանակ։ Այս անգամ իրենց հավաքածուները ցուցադրելու են Մայքլ Կորսը, Դոննա Կարան, Կարոլինա Էրերան, Վերա Վոնգ, Նիկոլ Միլերը, Վիկտորիա Բեքհեմը, Պրաբալ Գուրունգը, Քելվին Քլեյնն ու Թոմի Հիլֆիգերը։

Առաջին ցուցադրության ժամանակ իր հավաքածուն ներկայացրել է Մաքս Ազարիան (Max Azria), որն արդեն երկու տարի է աշխատում է երկու մոդելային շարքերի՝ BCBG Max Azria եւ Herve Leger by Max Azria վրա։ Նոր հավաքածուն բավականին մեղմ, նուրբ ու կանացի է ստացվել։

Գունային գամման շատ հանգիստ ու հաճելի է. գարուն-ամառ 2015-ին նորաձեւ կլինեն նարնջագույն, կապույտ եւ կարմիր գույները։

Գեղեցիկ գոտիներով խալաթ-զգեստները կամ գիշերային վերնաշապիկին նմանվող զգեստները, թռչող շրջազգեստները եւ պիջակներն ու վերարկուները կարելիս, ըստ դիզայների, նրանց ներշնչել է հին գորգերի ռեստավրացիայի համար օգտագործվող գույների վերականգնման տեխնիկան։ 

Հաճելի դիտում



© NEWS.am STYLE