Նորաձեւության շաբաթ Նյու Յորքում. Տիգրան Ավետիսյանը՝ VFiles-ի շոուին

13:43   5 սեպտեմբերի, 2014

Մենք արդեն տեղեկացրել ենք, որ Նյու Յորքում մեկնարկել է Նորաձեւության շաբաթը։ Բացի հիմնական ցուցադրություներից իրենց աշխատանքները ներկայացրել են նաեւ երիտասարդ մի շարք դիզայներներ։ Հագուստի խանութ VFiles-ը հիանալի ինտերնետային հարթակ է նորաձեւության դիզայներների համար եւ Նյու Յորք կարողացել էին գալ այն մարդիկ, ովքեր նախօրոք այս կայքում տեղադրել էին իրենց lookbook-երը եւ ընտրվել ժյուրիի կողմից։ 

Այս տարի մասնակիցները չորսն էին՝ HAMM եւ D.TT.K ապրանքանիշները, ինչպես նաեւ Central Saint Martins քոլեջի երկու ուսանող՝ Դաշա Սելյանովան եւ Տիգրան Ավետիսյանը։ Բոլոր ցուցադրությունների ոճային մասը ապահովել էր Աննա Տրեւելյանը։

Ցուցադրությունը սկսել է Տիգրան Ավետիսյանը

Տիգրանը ցուցադրել է յունիսեքս իրեր՝ պարկանման պիջակներ, տաբատներ, շորտեր, շապիկներ, վերնաշապիկներ, որոնց վրա Տիգրանը կատարել էր հետեւյալ գրառումները, որոնք հաճախ կարելի է տեսնել Duty Free-ում. «Try our new fragrance», «New fragrance for men»։

Տիգրանը ներկայացրել է իր հեգնական հավաքածուն, որն ունի դժվար մի նախապատմություն։

Duty Free-ում նա գնել է հինգ շիշ օծանելիք եւ բոլորը խառնել մեկի մեջ՝ առանց պիտակի. ահա սա էր ցուցադրության իմաստ։

Հագուստները, որոնց վրա գրված էր «Տղամարդկանց համար նոր օծանելիք Տիգրան Ավետիսյանից», կտորները, որոնք ընտրել էր Տիգրանը եւ Duty Free-ի գրառումները բավականին մեծ ընդունելության ու գնահատանքի են արժանացել արտասահմանում։ 

 

Աղբյուրը՝ Buro 247, wonderzine.com



© NEWS.am STYLE