Սեքսն առաջին հանդիպմանը վատ գաղափար է

22:42   8 դեկտեմբերի, 2012

Եթե ցանկություն ունեք երկարատեւ հարաբերությունները սկսելու, ապա առաջին հանդիպմանը սեքս թույլ մի տվեք, դա վատ որոշում է, պնդում են Բրիգամ Յանգի համալսարանի գիտնականները։ Այդ է պնդում նաեւ լուրջ հարաբերության մեջ գտնվող, բայց չամուսնացած 11 հազար տղամարդկանց հարցումը։ Նրանց առաջարկվել է գնահատել հարաբերություններով բավարարվածության, շփվելու կարողության եւ lարաբերությունների կայունության մակարդակները։

Ըստ «Росбалт» -ի, առնվազն մեկ տարի ձգված հարաբերության մեջ գտնվող զույգերից նրանք, ովքեր սեռական հարաբերություն են ունեցել մինչեւ կամ հանդիպումների առաջին շաբաթների ընթացքում, ավելի քիչ են բավարարված եղել համատեղ կյանքով. նրանք ավելի վատ էին շփվում միմյանց հետ ու ցածր էին գնահատում հարաբերությունների կայունությունը։ Ինչո՞ւ է աշխատել նման օրինաչափությունը՝ մասնագետները չգիտեն։

Ավելի վաղ անցկացված հետազոտությունը հերքել է պնդումը, թե տղամարդիկ կանանցից ավելի շատ են հակված առաջին հանդիպմանը սեռական հարաբերություն ունենալուն։ Ժամանակակից աշխարհում լրիվ հակառակն է։

Առաջին հանդիպմանը սեքսով զբաղվելու որոշում ընդունելիս այսօր կանայք իրենց ավելի հարմարավետ են զգում։ Իրականում տղամարդկանց կեսին չի հետաքրքրում կինը, ով առաջին հանդիպմանը դեմ չէ ինտիմին, եւ միայն կանանց 39% - ը կմերժի իրեն նման առաջարկ արած տղամարդուն։ Այդպես է պարզվել ծանոթությունների կայքում անցկացված հարցումից։



© NEWS.am STYLE