Լեդի Գագան հարուստ հանդիսատեսին խնդրել է լռել

14:33   7 սեպտեմբերի, 2014

Նյու Յորքում կազմակերպվող Նորձեւության շաբաթից առաջ Նյու Յորքի «Պլազա» հյուրանոցում տեղի է ունեցել Harper's Bazaar ամսագրի երեկույթը, որի ժամանակ Լեդի Գագան կրկին «ցուցադրել» է իրեն: Երգչուհին ջազային կատարումներից մեկի ժամանակ խնդրել է հանդիսատեսին լռել, հայտնել է Fox News-ը:

Երբ Լեդի Գագան սկսել է իր երկրորդ ելույթը, դահլիճում դեռ աղմուկ է եղել, ինչը դուր չի եկել Գագային: նա ընդհատել է երգն ու հայտնել իր դժգոհությունը:

«Կարո՞ղ եք լռել: Մենք Ձեզ համար ջազ ենք կատարում»,-երգչուհին դիմել է դահլիճում հավաքված հարյուրավոր հյուրերին: «Անիծյալ հարուստներ»,-ավելացրել է Գագան:

Դեպքի ականատեսներից շատերը պատմել են, որ երեկույթին ներկա են եղել մի շարք հարուստ ու հայտնի մարդիկ, այդ թվում՝ Դոնաթելա Վերսաչեն, Բրուք Շիլդսը, Լինդա Եվանգելիստան, երգիչներ Մաքսվելը, Միգելը եւ այլոք:



© NEWS.am STYLE