Մայլի Սայրուսը թոփլես ներկայացել է Alexander Wang-ի երեկույթին

11:01   8 սեպտեմբերի, 2014

Նյու Յորքում տեղի ունեցող Բարձր նորաձեւության շաբաթը քննարկվում է ոչ միայն ցուցադրությունների, այլեւ դրանցից հետո կազմակերպվող երեկույթների շնորհիվ։

Այդպիսի երեկույթներից մեկն էլ կազմակերպվել  էր Alexander Wang-ի ցուցադրությունից հետո, որին որոշել էր ներկայանալ նաեւ Մայլի Սայրուսը։ 21-ամյա երգչուհին եկել էր Քիմ Քարդաշյանի քույրերի՝ Քենդալի եւ Քայլիի հետ։

Մայլի Սայրուսը թոփլես է հայտնվել. կրծքերին փակցված է եղել պաղպաղակի պատկերով մի կտոր, իսկ ականջներին՝ մարիխուանա հիշեցնող ականջօղեր։

Երգչուհին ողջ գիշեր պարել ու ուրախացել է ընկերների հետ եւ բնականաբար, եղել է բոլորի ուշադրության կենտրոնում։

Բայց որքան էլ նա չարչարվի, միեւնույնն է, Սայրուսը Լեդի Գագա չի կարող դառնալ։

 

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ JDH Imagez, Splash



© NEWS.am STYLE